Տիգրան Սարգսյանն ընդունել է Վլադիմիր Յակունինին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2012 18:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ձեր այցելությունները մշտապես ավարտվում են նոր և նշանակալի ծրագրերի ներդրմամբ ու երկկողմ համագործակցության զարգացմամբ: Հայաստանի երկաթուղային տրանսպորտի բնագավառում առկա է տեսանելի առաջընթաց և տպավորիչ արդյունքներ, ինչը շատ հաճելի է»:
Վլադիմիր Յակունինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության լավ արդյունքներն ստիպում են մտածել երկաթգծի բնագավառի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար:
Այնուհետև Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ նշելով, որ վերջինս ունի աշխատանքային մեծ փորձ և մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ:
Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի աշխատանքը և մաղթել նրան հետագա հաջողություններ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել դրանք՝ աշխատանքային խմբերի մակարդակով:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply