Մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2012 16:22

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում փետրվարի 15-ին մեկնարկել Է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի առաջատար  Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրի տիրացած  Նորայր Բախտամյանը նույնպես կփորձի իր կարողությունները ատրճանակով հրաձգության մրցումներում: Օդամղիչ հրացանով մրցումներում   հանդես կգա Իրինա Աղաջանյանը:

Երիտասարդների խմբում նույն մրցաձևում կրակագիծ դուրս  կգան Ռոմիկ Վարդումյանը,  Նինա Թորոսյանը: «Վազող թիրախ» մրցաձևում ուժերը կչափեն Լիլիթ Մկրտչյանը, Շանթ Սարգսյանը:

Հայաստանի հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է Սեյրան Նիկողոսյանը:

Առաջնությունը կավարտվի փետրվարի 19-ին:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply