Հայաստանը 41-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2012 14:00

2012 թվականի փետրվարի 15-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հունվարի 18-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է չորս տեղով և 639 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 41-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի մարտի 7-ին:

1. Իսպանիա – 1566 (միավոր)
2. Գերմանիա – 1369
3. Հոլանդիա – 1365
4. Ուրուգվայ – 1317
5. Անգլիա – 1179
6. Պորտուգալիա – 1155
7. Բրազիլիա – 1152
8. Իտալիա – 1115
9. Խորվաթիա – 1101
10. Դանիա – 1090
13. Ռուսաստան – 989
29. Չեխիա – 775
41. ՀԱՅԱՍՏԱՆ – 639

54. Էստոնիա – 576
59. Ուկրաինա – 549
67. Բելառուս – 494
74. Լատվիա – 463
77. Ուզբեկստան – 455
81. Վրաստան – 436
88. Բուլղարիա – 408
93. Լիտվա – 383
109. Ադրբեջան – 306
138. Ղազախստան – 225
140. Տաջիկստան – 218
142. Մոլդովա – 205
149. Թուրքմենստան – 154
159. Մալթա – 159
192. Ղրղզստան – 42

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply