Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է 8 երկրների ԱԳ նախարարների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 12:20

Էդվարդ Նալբանդյանի առանձնազրույցը՝ Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են կազմակերպության օրակարգային մի շարք հարցեր՝ մասնավորապես ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում արտաքին քաղաքական գործունեության համադրման, եվրոպական և միջազգային անվտանգության, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային խնդիրները:

Նույն օրը Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի և Իրանի արտգործնախարարների հետ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Նալբանդյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply