Մեքսիկայում սբ. Վալենտինի օրը 6000 զույգ է ամուսնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 13:30

Մեքսիկական Չիուաուա նահանգում սբ. Վալենտինի օրը 6 հազար զույգ է ամուսնացել: Մեքսիկայում այդ օրն անվանում են սիրո ու ընկերության օր:

Բարձրախոսով նահանգապետ Սեսար Դուարտեն սիրահարներին մեկ հարց է ուղղել`  պատրաստ են իրենց կյանքը կապել միմյանց հետ ընդմիշտ ու ընտանիք ստեղծել: Դրան ի պատասխան 6000 զույգ համերաշխ «այո» է պատասխանել:

Իշխանությունների որոշման համաձայն, միայն փետրվարի 14-ին ամուսնության գրանցումը եղել է անվճար:

Որոշ զույգեր վաղուց քաղաքացիական ամուսիններ էին, սակայն հենց այդ օրն են որոշել պաշտոնապես գրանցել իրենց միությունը:

Մի  տարեց զույգ` Ռոբերտո Սերդան ու Ռեմեդիոս Էռնանդեսը (84 և 82 տարեկան),  միասին ապրում են շուրջ 60 տարի, նրանք հասուն երեխաներ ունեն, թոռներ ու ծոռներ: Երեկվանից նրանք պաշտոնապես ամուսիններ են համարվում:

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply