Հրանտ Մելքումյանը ետ է մնում կես միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2012 13:36

Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ»  շախմատի փառատոնի A խմբի մրցածարի 8-րդ տուրում Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, սև խաղաքարերով ոչ-ոքի խաղալով ռուսաստանցի Եվգենի Թոմաշևսկիի հետ,  վաստակեց 5,5 միավոր և 4-7-րդ տեղերը բաժանողների խմբում է: Վերջին փուլից առաջ   6-ական միավով 1-3-րդ տեղերը զբաղեցնում են ուկրաինացիներ Անտոն Կորոբովը, Պավել Էլյանովը և լեհ Մաթեյ Բարթելը:

Վերջին տուրում Մելքումյանը խաղալու Է Ալեքսանդր Խալիֆմանի հետ, Ա.Կորոբովը-Մ.Բարթելի, իսկ Դմիտրի Անդրեյկինը՝ Պ.Էլյանովի հետ:

Կարեն Գրիգորյանը  և գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը  համապատասխանաբար 5 եւ 4,5 միավորով զբաղեցնում են 22-րդ և 32-րդ տեղերը:

B խմբում Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հովիկ Հայրապետյանը և Հովհաննես Գաբուզյանը, որոնք 5,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղը, իսկ առաջատարը Էմրե Ջանն Է, որը վաստակել Է 7 միավոր:

C խմբում Արթուր Ղարագյոզյանը 5,5 միավորով զբաղեցնում Է 12-րդ, իսկ Մարկ Բասենցյանը 4,5 միավորով 34-րդ տեղում Է: Այս խմբի մրցաշարի առաջատարն Է Դմիտրի Միխայլովը, որն ունի 7 միավոր:

«Աերոֆլոտ» փառատոնին   մասնակցում են 328 շախմատիստներ:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply