Ազնավուրը վերանայել է դիրքորոշումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 13:21

Շառլ Ազնավուրը մասնակցել է ֆրանսիական «France 2» հեռուստաալիքով հեռարձակվող Կատրին Սեյլակի «Thé ou Café» («թեյ կամ սուրճ») հաղորդմանը` դրանով անակնկալ մատուցելով դերասան Շառլ Բերլինգին, ով նախկինում Ազնավուրին հանդիպելու ցանկություն էր հայտնել: Բերլինգը, ով հաղորդման եկել էր  երգչի իր կարիերայի մասին պատմելու, կարողացել է իր մասնագիտության մասին ազատ խոսել ֆրանսիական շանսոնի լեգենդի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին, շոուի ավարտին Սեյլակը Ազանավուրին հարցրել է Հայոց ցեղասպանության եւ ժխտողականության վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ի պատասխան` Ազնավուրն ասել է, որ սկզբում «բարյացկամորեն» տրամադրված չի եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նկատմամբ, այնուհետեւ շարունակել է միտքը եւ ասել, որ ոչ թե բարյացկամ չէ, այլ, որ  «սփյուռքը կարող է հրաժարվել ցեղասպանություն բառից, որ ամեն ինչ լավ լինի»:

Այնուհետեւ նա շարունակել է.

«Եթե ձեզ դուր չի գալիս «ցեղասպանություն» բառը, պետք է գտնել այնպիսի բառ, որը անհրաժեշտ է համաձայնության գալու համար: Եւ մի վախեցեք: Մենք տարածքներ չենք ուզում: Ֆրանսիան հիմա հանգիստ է: Գերմանիան նրանից չի պահանջում Էլզասն ու Լոթարինգան: Ես շատ հեռուն եմ նայել, ինչ ասել եմ: Ես իմ դեմ ոչ քիչ հայերի եմ հանել` նման բաներ ասելով: Երբ նրանք [թուրքական իշխանությունները] չպատասխանեցին դրան,  այդ ժամանակ ես լավ նամակ ուղարկեցի` շնորհավորելով նախագահ Սարկոզիին: Իսկ հետո ես ետ քաշվեցի: Նրանք չեն ցանկանում առաջ շարժվել` այդ դեպքում ես ետ կվերադառնամ: Ինչ -որ ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք ընդունեն, որ այդ ամենը եղել է»:

 

NEWS.am

 

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply