Կիպրոս. Անկարան մեզ չպետք է կարգադրի, ծովում և նավթ, և գազ կփնտրենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 12:58

Կիպրոսը հայտարարել է, որ շուտով կներկայացնի իր ծովային տնտեսական գոտում նավթ ու գազ փնտրելու արտոնագրերը:

Նիկոզիայի կառավարությունը խոստանում է մոտակա շաբաթներին ընտրել խոշոր միջազգային ընկերություն, որին կթույլատրվի  ծովի հատակի փորձնական հորատում իրականացնել:

Թուրքիան հանդես է գալիս Կիպրոսում ածխաջրածնային հումքի որոնման դեմ`  կղզի պետության քայլերն անօրինական համարելով: Անկարան պահանջում է  որ Կիպրոսը դադարեցնի  ծովում նավթի ու գազի որոնման բոլոր գործողությունները, մինչև  միջազգային դատական ատյաններում վիճահարույց հարցերի կարգավորումը:

 

 

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply