Բեթհովենի ԴՆԹ-ից գիտնականները երաժշտություն են ստեղծել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 11:59

Կիրառելով նորագույն տեխնոլոգիաները`  շոտլանդացի կոմպոզիտոր Ստյուարտ Միտչելը մեծ մաեստրոյի ԴՆԹ-ից 22 ամինաթթու «զգեստավորել»  է նոտաներով: Փաստորեն , մեծ կոմպոզիտորը իր մահից 200 տարի անց կրկին  մասնակցել է երաժշտություն ստեղծելուն:

Միտչելը վաղուց է ուսումնասիրում կիմատիկան` օպտիկայի ալիքային բնագավառը, երբ երաժշտական ալիքներն անցնելով ջրի կամ էլ ավազաշերտի միջով`  որոշակի ձևեր են ստանում: Նրա հիմնական գաղափարը Բեթհովենի ԴՆԹ-ի վերծանումն էր ու ամինաթթուները նոտաների վերածելը: Գիտնականների թիմը վերլուծել է այն ու գեների ցուցակը կիրառել երաժշտություն գրելու համար:

«Սարսափելի է պատկերացնելը, որ մենք կարող էինք կորցնել Բեթհովենի մազափունջը, որը սերնդից սերունդ է փոխանցվել: Բեթհովենի այդ մասունքի տերը կարողացել է այն փրկել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում գտնվելու ժամանակ ու հաջողությամբ դուրս բերել այնտեղից»:

Բեթհովենի ԴՆԹ-ի  յուրաքանչյուր  22 ամինաթթուներից մեկին մի նոտա է վերագրվել, որն ուղիղ կապված է ամինաթթուների ռեզոնանսային հաճախականության հետ: Այդ հաճախականությունների հիման վրա  էլ Միտչելը դաշնամուրի ու ալտի համար երաժշտություն է գրել:

«Մենք անհամբերությամբ էինք  սպասում արդյունքին: Այն գրեթե ողբերգական է ու սրտացավությամբ լեցուն»,-ասել է Ստյուարտ Միտչելը:

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply