Ռումինիայում նախարարներին բռնել են նրբերշիկով կաշառք վերցնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 11:40

Բուխարեստի դատարանը նախկին 2 գյուղնախարարների 3-ական տարվա ազատազրկման է դատապարտել կաշառակերության բազմակի դեպքերի համար, այդ թվում` ալկոհոլով ու մսամթերքով:

Հետաքննությունը պարզել էր, որ Դեչեբել Ռեմեսը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2007-ին, պարբերաբար  գործարարներից պետական պայմանագրեր հատկացնելու դիմաց «պարգևատրվել է» : Նախարարը կաշառքը վերցրել է ամեն տեսքով` փողով, ալկոհոլով ու նույնիսկ` նրբերշիկով:

Նման  փորձ  նա ժառանգել է իր նախորդից` Իոհան Մուրեսանից: Երկուսն էլ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:

Ի դեպ. այս դատավճիռը  կայացվել է Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նաստասեի նկատմամբ դատավճռի հրապարակումից  երկու շաբաթ անց, որը նույնպես կաշառակերության համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply