Դիմակավոր կողոպտիչն ու 50-ամյա խարդախը ձերբակալվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 15, 2012 11:31
Փետրվարի 14-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին:
Պարզվել է, որ նա ժամը 21.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 31 շենքի մոտ, դիմակավորված, հափշտակել է մի կնոջ պայուսակ` որի մեջ եղել է 20.000 դրամ:
Խուզարկությամբ Օգանեզովի մոտ հայտնաբերվել է հափշտակվածը և դիմակը:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 14-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը 2009 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply