ԱՄՆ նախագահի թեկնածուին հիշեցրել են շան հանդեպ վատ վերաբերմունքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2012 11:17«Շները Ռոմնիի դեմ» անվանված ակտիվիստների խումբը մեղադրում է քաղաքական գործչին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար` նկատի ունենալով 30-ամյա վաղեմության մի պատմություն:
1983-ին, երբ Ռոմնին ընտանիքով տեղափոխվում էր Բոստոնից կանադական Օնթարիո, մեքենայի մեջ Սիմուս անունով իռլանդական սեթերի համար տեղ չի գտնվել, ու Ռոմնին շանը տուփի մեջ է դրել և մեքենայի տանիքին տեղափոխել` պարաններով կապկպած:
Կենդանիների պաշտպանները հավատացնում են, որ շունը 12 ժամ այդ դիրքում է եղել: Ակտիվիստները ցուցահանդես են եկել «Միթ, ստոր արարած», «Շները բեռ չեն» պաստառներով:







Facebook
Tweet This
Email This Post
