Կիմ Չեն Իրը հետմահու դարձել է գեներալիսիմուս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 10:52

Կիմ Չեն Իրը, որը ղեկավարել է Հյուսիսային Կորեան 1994-2011 թթ. , հետմահու արժանացել է գենեալիսիմուսի կոչման: ԿԺԴՀ ղեկավարությունը  փետրվարի 14-ին ստորագրել է համապատասխան հրամանագիր, այսինքն` հանգուցյալ առաջնորդի 70-ամյա հոբելյանից 2 օր առաջ (այդ օրը հյուսիսկորեացիների օրացույցում կոչվում է «Փայլատակող աստղի օր»): Հանգուցյալը զինվորական բարձրագույն կոչման արժանացել է  հատուկ վաստակների համար .ԿԺԴՀ-ի ուժեղացված պաշտպանունակություն, «անմահ ներդրում» կայունացման ու ընդհանուր խաղաղության մեջ, հաղթանակ «ԱՄՆ-ի ու իմպերիալիզմի դեմ»:

Կիմ Չեն Իրը ԿԺԴՀ պատմության  մեջ երկրորդն է, որը գերագույն զինվորական կոչման է արժանացել. առաջինը Կիմ Իր Սենն էր` Չեն Իրի հայրը: Ավելի վաղ, Կիմ Չեն Իրին, կրկին հետմահու  ԿԺԴՀ հերոսի կոչման են արժանացրել:

 

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply