Կայծակը սպանել է ֆուտբոլային թիմի անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 15, 2012 10:24

Դեմոկրատական Կոնգոյի արեւելյան Կասաի շրջանում ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակը սպանել է թիմերից մեկի 20-35 տարեկան 11 ֆոտբոլիստներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, խաղի ժամանակ ի հայտ եկած կայծակը ֆուտբոլիստների մեծամասնությանը տապալել է գետնին: Նրանցից 11-ի կյանքը չի հաջողվել փրկել, 30 մարդ էլ` այդ թվում ֆոտբոլիստներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Մահացած 11 ֆոտբոլիստները նույն թիմի անդամներ են:

Մրցակից եւ հյուրընկալող «Բասանգա» թիմի ոչ մի ֆոտբոլիստ չի տուժել, ինչը դարձել է մյուս թիմին կախարդելու մասին խոսակցությունների նյութ: Միջին եւ արեւմտյան Աֆրիկայում բնակչությունը հավատում է, որ բնական աղետները կախարդանքի հետեւանք են:

Այդ երկրում ֆուտբոլային խաղի ժամանակ ավելի վաղ եւս կայծակից ֆոտբոլիստներ են մահացել:

 

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply