Մերիլ Սթրիփի մասին Բեռլինից. ռեպորտաժ «Երկաթե լեդիի» ազդեցության ներքո

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 14, 2012 23:01

Բեռլինի կինոփառատոնի հաճելի անակնկալը այն նորությունն էր, որ ամերիկյան դերասանուհի Մերիլ Ստրիփին կհանձնեն պատվավոր «Ոսկե արջ» մրցանակը:Մերիլ Սթրիփը «Երկաթե լեդիի» ցուցադրումից  անմիջապես հետո  հանդիպել է լրագրողներին և պատասխանել նրանց հարցերին:

Դիտել Մերիլ Ստրիփին քաղաքական տիկնոջ դերում`բավականություն է:

— 20:27
Մերիլ Ստրիփ’
— 20:28
Հաճելի է նշել, որ Սթրիփին տեսնելու ավելի շատ մարդ էր եկել, քան Ջոլիին:

— 20:29

Մերիլը լուսանկարվում է, նրա ձեռքում փոքրիկ փունջ կա:
— 20:30
«Երկաթե լեդին» հնարավորություն տվեց  Սթրիփին իր տաղանդը փայլուն ցուցադրել: Նա խաղում է տարբեր տարիքներում և տարբեր ձայներով, լուծում է տարբեր մակարդակի բարդության  դերասանական խնդիրներ:  Իսկ դիմահարդարումը նրան հաջողվում է շատ ավելի լավ, քան շատ հայտնի դերասանների:
— 20:31
Ֆիլմը կարելի է քննադատել, բայց Սթրիփի խաղը դուրս է գովասանքից: Այդ պահից Մարգարետ Թեչերը կերպար է, որը  խաղում է Սթրիփը:

— 20:32

Մերիլ Սթրիփը մուգ կապույտ շրջազգեստով, նրբագեղ և պարզ:
— 20:33
Սկսվում է զրույցը
— 20:33
Սովորաբար լուսանկարիչներին խնդրում են անջատել ֆոտոխցիկների լուսարձակը:
— 20:35
Լրագրողները խլում են խոսափողերը:
— 20:36
Ֆիլմի ռեժիսոր Ֆիլլիդա ԼԼոյդը և Մարգարետի ամուսնու դերակատար Ջիմ Բռոուդբենտը, նույնպես այստեղ են:

— 20:39

«Երկաթե լեդի» ֆիլմում Թետչերը ներկայացված է որպես  չկոտրվող, բայց  չափազանց ազնիվ կին:  Սա ամեն

դեպքում առասպել է: Ինչպես ասում է ռեժիսորը, սա շատ սուբյեկտիվ պատկեր  է: Չնայած  հալյուցինացիաների
տեսքով Թետչերին այցելած տեսիքները այդ կերպարը կասկածի տակ են դնում:
— 20:42
Մերիլ Սթրիփի դիմակը անհավատալի է: Հնարավոր է, որ դա միայն Սթրիփի տաղանդի մեջ չէ, այլ նաև այդ դիմակը պատրաստելու և դիմահարդարելու վարպետության մեջ:  Դերասանուհին պատմում է, որ այդ ցնցող աշխատանքը իր գործըկերոջն է, որն  արդեն 35 տարի իր դիմահարդարն է: Նրան օգնել է անգլիական մի դիզայներ: Նրանք երկուսով հրաշք են գործել:

— 20:44

Սթրիփ.«Ամենաանհավանականը,  երբ քո գործնկերները նայում են քեզ դիմահարդարված և չեն տեսնում գրիմը, այլ տեսնում են իրական մարդու: Ահա սա դիմահարդարման բարձրագույն արդյունքն է»:
— 20:45
Մերիլը կիսվում է իր գաղտնիքով. «Ես կերպարի մեջ փորձում եմ գտնել իմ բնավորության հետ ընդհանրություններ: Իսկ հետո ավելացնում եմ այն, ինչը հասկացել եմ խաղալով այլ կերպարների  դերեր իմ կյանքում»:
— 20:46
Ռեժիսորը չի պատրաստվել իդեալականցնել Թետչերին: Նրան հետաքրքրել է հաջողության գինը, իշխանությունից  անցումը անօգնականության: Չնայած ֆիլմում , մեր կարծիքով , չի զգացվում , որ ծեր Թետչերը առանձնապես ծանր է տարել իշխանության կորուստը:
— 20:48

Բրիտանիայի կեսը կարծում է, թե Թետչերը հրեշ է, իսկ մյուս կեսը սրբացնում է: Ռեժիսորը ասում է , որ նա փորձել է այդ կերպարների փոխարեն ավելի բարդ տարբերակներ  ստեղծել:
— 20:49
Սթրիփը շատ նոր բաներ է իմացել Թետչերի մասին,   քանդել իր հին կարծրատիպերը: Թտեչերը Ռեյգանի հետ ընկերություն էր անում, իսկ դա շատ բան է նշանակում: Մյուս կողմից Մերիլը իմացել է, որ մի անգամ Թետչերը ասել է
ամերիկյան նախագահին, որ նա չփորձի աբորտի մասին օրենքը օգտագործել քաղաքական խաղերի ժամանակ:
— 20:52
Թետչերը չէր վազում ընտրողների հետևից, ստուգում ամեն մի բյուլետեն: «Մեր ժամանակների համար  դա շատ անսովոր է»,- կատակում է դերասանուհին:

— 20:53

Թետչերի ամուսնու մասին ոչինչ հայտնի չէր, միայն այն, որ նա միշտ եղել է Թետչերի հետ:   Բայց նա հրապարակային  ոչինչ չի ասել: «Ստիպված նրա կերպարը հորինեցինք, ասում է դերասան Ջիմ Բրոուդբենտը,-մենք գիտեինք նրա հումորի զգացումի մասին, և դա մեզ օգնեց»:
— 20:54
Սթրիփը կարծում է , որ եթե Թետչերը լսած լիներ ֆեմինիզմի մասին, նա որևէ բան որևէ մեկի վրա կշպրտեր: Նա համոզված է , որ Թետչերը դրա դեմ ելույթ կունենար: Այնուամենայնիվ նա ֆեմինիստ էր: Սթրիփը ասում  է, որ նրա դուստրը չէր կարող պատկերացնել, որ այն ապակյա առաստաղը, որը այն ժամանակ կանանց գլխին էր, Թեչերը գլխով կկոտրեր:
— 20:57
Սթրիփին հարցնում են` չի ճնշել ֆիլմի կերպարը դերասանուհուն:  « Ամեն օրվա վերջում ռեժիսորը ինձ ջին տոնիկ էր հյուրասիրում»:

— 20:58
Մի լրագրող կանգնում և ասում է, որ պարզապես ուզում էր Սթրիփին ծաղկեփունջ նվիրել: Եվ նա մոտենում է Սթրիփին ու նվիրում ծաղիկները`հաղթահարելով համընդհանուր դժգոհությունը և նախանձը, քանի որ նա մոտեցավ դերասանուհուն , համբուրեց և նվիրեց ծաղկեփունջը: Նրան հետևում է մեկ  այլ լրագրող և ասում , որ Սթրիփի համար կտրոն  ունի:
— 21:00
«Գերազանց է» – ասում է Սթրիփը: Լրագրողը վազում է նրա մոտ:«Որտեղ է կտրոնը»-, հարցնում է նա: «Ես չեխ եմ»,- ասում է լրագրողը: Այդ բառերը անգլերեն միանման են հնչում: Նա դերասանուհուն նույնպես համբուրում է :
Ահա այսպիսի մթնոլորտ էր ստեղծել դերասանուհին`այդպես սովորաբար Բեռլինում չի պատահում:
— 21:01
Պատահեց այնպես, որ Սթրիփը երկու ծաղկեփունջ ունեցավ: Իրենց եղունգները կրծում են նրանք, ովքեր չմտածեցին մինչև միջոցառումը ծաղկի խանութ վազել:
— 21:02
Սթրիփ. «Դերասանի համար ամենաբարդը  նախագծի վրա աշխատելն է: Շատ կարևոր է ընկեր ունենալ, ով քեզ կօգնի հաղթահարել դա: Իմ ամուսինը, որի հետ մենք  30 տարի ապրում ենք, հենց այդ ընկերն է»:

— 21:04

Մերիլ Սթրիփ. «Մենք փորձում էինք հասկանալ, ինչ է նշանակում նայել կյանքիդ ճանապարհի վերջին: Այն,ինչ մենք ֆիլմում փորձել ենք ներկայացնել, համեմատության եզրեր չունի այն բանի հետ, թե ինչ է Թետչերը զգացել իր կարիերայի վերջում»:

— 21:06

Ինչ է մտածում Սթրիփը Թետչերի քաղաքական հայացքների մասին. «Դու չես կարող դատել քո կերպարին: Դու պետք  է դառնաս այն, հակառակ դեպքում կպարտվես որպես դերասան: Ես չեմ մտածել` սիրում եմ Թետչերին,  թե նրան ատում եմ»:

— 21:07

Ռուս լրագրողը նվիրում է Սթրիփին նրա դեմքով մատրյոշկա: Երեք կտոր`տարբեր դեմքերով: Մեկը  «Լեդի» է, մյուսը` «Սատանան Պրադա է կրում» ֆիլմից, երրորդը նրա իրական դեմքն է: Սթրիփը շնորհակալություն է հայտնում  վարպետին, որ իր քիթը բավական փոքրացրել է:

— 21:10

Դուր է գալիս Սթրիփին ուժեղ կնոջ դեր խաղալը: Մերիլը ծիծաղում է, եթե նրան պարգևատրում են հաջողության համար, ապա նա իրավունք ունի մոռանալ հարցերը մինչ դրանց պատասխանելը: Իսկ իրականում իրեն դուր է գալիս, որ այդ կանանց ծանր է հասկանալը, և ինքը ինչ որ իմաստով դառնում է նրանց թարգմանիչը:

— 21:13

Ջիմ Բրոուդբենտին հարցնում են, ինչպես է Սթրիփի հետ խաղը: «Դե նայեք նրան և ինքներդ կհասկանաք: Նրան հնարավոր չէ կանգնեցնել»:

— 21:15

Մերիլ. «Բոլորը հիշում են  Հոլիվուդի  «ոսկյա դարը», բայց ինձ թվում է , որ այսօր դերասանական խաղը ավելի բարձր մակարդակի է: Ավելի  խորն են խաղում, ավելի հետաքրքիր և նուրբ: Հատկապես դա կանանց խաղին է վերաբերում»:

Սթրիփը քննադատում է լրագրողներին, որ նրանք մարդկանց  թերի են պատմում հրաշալի ֆիլմերի մասին:

— 21:17

Մերիլը հեշտությամբ հումորից անցում է կատարում  լուրջին, շատ բաց է և միշտ մտածող:

— 21:18

Սթրիփ. «Ես կարող եմ գրել մի ամբողջ գիրք  ռեժիսորների մասին: Ամեն անգամ , հերթական դերից հետո , ես սկսում եմ  սպասել  որևէ նոր դեր խաղալուն: Սպասում եմ  նոր հրավերների, փնտրում եմ որևէ հետաքրքիր բան: Դա  է դերասանի ճակատագիրը: Դու այստեղ  չես կարող երեխաներ պլանավորել: Չկա նպատակ, դու պարզապես ուզում ես աշխատել և այդպես շարունակ»:

— 21:20

Հանդիպումն ավարտվում է, լրագրողների ամբոխը նետվում է ինքնագրի համար: Իսկ նա երկու փունջը և մատրյոշկան ձեռքին փորձում է ոչ մեկին չզրկել ուշադրությունից

 

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply