Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ղարաբաղյան հարցը կքննարկեն Քիշինևում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 11:47

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են, թե կողմերը  նորից հաստատել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները` հիմնված «հիմնական սկզբունքների» վրա:

Հոկտեմբերի սկզբներին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան` նախապատրաստելու 2 երկրների ղեկավարների հանդիպումը Քիշինևում` ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում:

Համանախագահները, ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, կոչ են արել 2 կողմերին լինել կառուցողական իրենց հանրային  հայտարարություններում, քանի որ դրանք կարևոր նշանակություն ունեն  բանակցային գործընթացում:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply