Ավստրալացին պատժվեց Էլիզաբեթ II-ի առջև իր շալվարը հանելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2012 17:58

Սիդնեյից մի բարմեն  որոշեց  ցուցադրել իր ընդվզումը  աշխարհի ուժեղների նկատմամբ բավականին յուրահատուկ ձևով. Ավստրալիա բրիտանական թագուհու այցի ժամանակ  նա հանեց շալվարը , ոտքերի արանքում հարազատ երկրի դրոշը դրեց ու  հետույքով շրջվեց դեպի  Էլիզաբեթ   երկրորդի   ավտոշարասյունը:

Այդ տեսքով տղամարդը վազել է 50մետր կառավարական լիմուզինների արանքով: Իշխանությունները երկար ժամանակ չէին կարողանում որոշել, թե ինչպես՞ պատժեն խուլիգանին, հաղորդում է  ABC News-ը:  Դեպքը պատահել է անցյալ տարվա աշնանը, սակայն  պատիժը լկտի ավստրալիացու նկատմամբ միայն այժմ է սահմանվել:

Դատարանը Լլոյդ Ուորներին` Սիդնեյի 22-ամյա բարմենին, ճանաչել է  մեղավոր հասարակական կարգը խանգարելու համար: Սկզբից դատախազը պահանջել է  1000 դոլարի չափով տուգանք, բայց փաստաբաններին հաջողվել է  գումարը կրճատել մինչև 800դոլար:

Դատարանում Ուորները  հայտարարել է, որ հաճույքով իր հետույքը ցույց կտա Բարաք Օբամային և «ցանկացած ուրիշ ինքնասիրահարված պրոպագանդիստի»: Երիտասարդը նաև ասել է, որ պաշտպանում է «գրավիր Սիդնեյը» շարժումը և ատում է իշխանությունն ու պաշտոնյաներին:

Այնուամենայնիվ, հայտնի չէ` հաջողվել է արդյոք ավստրալացուն հասնել իր նպատակին`համբերությունից հանել անգլիական թագուհուն: Թղթակիցները տեղեկություններ չունեն , տեսե՞լ է Էլիզաբեթ II-ն  այն ,ինչ ուզում էր ցուցադրել երիտասարդը:

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply