Հայաստանը և Թուրքիան արձանագրությունները կստորագրեն հոկտեմբերի 10-ի՞ն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 11:41

Հոկտեմբերի 10-ին Թուրքիան կստորագրի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին համաձայնագիրը. այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա նշել է, որ համաձայնագիրը կստորագրեն երկու երկրների արտգործնախարարները, որից հետո փաստաթուղթը կմտնի խորհրդարան` հաստատման:

ИА REGNUM-ն էլ գրում է, որ դիվանագիտական հարաբերություններ սկսելու և զարգացնելու մասին արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխում, և գործընթացին ներկա կլինի նաև Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Կալմի-Ռեյը:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply