Բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելու եւ պաշտոնեական անփութության մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 14, 2012 16:47

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2012թ. փետրվարի 16-ին կսկսվի «Արմավիր  ԲԿ»   ՓԲԸ-ի տնօրեն Ն. Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն):

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործի նկատմամբ` տեղեկացնում ենք, որ 2010-2011թթ. թվով 3 քաղաքացիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ «Արմավիր  ԲԿ»   ՓԲԸ-ում   հայտնաբերված խախտումների վերաբերյալ Արմավիրի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Արմավիրի մարզպետին` առաջարկելով միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավախախտումները  բացառելու համար:

 

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply