70-ականների Երևանի խորհրդանիշերով նվեր՝ Երևանի պատմության թանգարանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 16:35

Երևան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երևանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երևանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝  կաշվե թղթապանակով, Երևանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը և 1978 թվականի՝ Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 1978-84 թթ. Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը ներկայացած առարկաների հեղինակը և համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:

Ցուցանմուշները հանձնվել են անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը և այսօր նվիրում եք Երևան քաղաքի պատմության թանգարանին»,- նշել քաղաքապետը:

«Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլիներին իմ սեփականությունը և կուրախացներին միայն ինձ. այժմ դրաք հանրային սեփականություն են և կարող են պատմել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը և այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երևանի մասին»,- ասել է նկարիչը:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1842 անգամ:
Print Friendly

Leave a Reply