Ուզբեկստանում արգելել են տոնել սբ. Վալենտինի օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2012 16:06

Ուզբեկստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ,  ոգևորված չեն  համընդհանուր սիրո տոնով: Հանրապետության կառավարությունը ոչ պաշտոնական արգելք է դրել ցանկացած միջոցառման և  խորհրդանիշերի վրա, որոնք  կապ ունեն սուրբ Վալենտինի օրվա հետ:  Միջին Ասիայի երկրների մեծ մասում կաթոլիկական տոնը համարվում է անբարոյական, հաղորդում է CBS News-ը:

Ուզբեկստանի ղեկավարությունը որոշել է  կանգնել կաթոլիկական սիրո տոնը նշել ցանկացողների ճանապարհին, որը հանրապետության ղեկավարությունը համարում  է անբարոյական և մեղսագործ: Իշխանությունը ոչ պաշտոնական արգելքի հրահանգ է տարածել փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի պատվին կազմակերպած ցանկացած միջոցառում կազմակերպելուն:

Այդ արգելքը տարածվու՞մ է արդյոք մասնավոր ակումբների, սրճարանների և ռեստորանների վրա , չի հաղորդվում: Չնայած   Միջին Ասիայի հետխորհրդային մասի բնակիչների մեծ մասը համարում են իրենց մահմեդական, շատերը մինչև վերջերս հաճույքով նշում էին Սուրբ Վալենտինի օրը:

 

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply