Համակարգիչները չեն վերադարձնում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 14, 2012 16:24

Ինչպես արդեն  հայտնել ենք,  ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Քրեական գործի ընթացքը փաստում է այն մասին, որ քրեական գործը հարուցվել է ընկերության բնականոն գործունեությունը խաթարելու` Հարթունյանների ունեցվածքը յուրացնելու հեռակա  նպատակների համատեքստում:

Չներկայացնելով  հարուցված գործի անհեթեթության հասնող այլ մանրամասներ`  փաստենք հետեւյալը.  հարուցված քրեական գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը 22.06.2011թ   խուզարկություն է իրականացնում  “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Արարատյան 90/8 հասցեում գտնվող շինություններում, եւ առգրավվում է թվով ութ համակարգիչ, այդ թվում`  նաև անձնական համակարգիչներ:

08.07.2011թ քննիչի  կողմից որոշում  է կայացվում համակարգչային փորձաքննություն նշանակելու մասին:

Դրանից հետո ընկերության անունից բազմիցս խնդրել են, որ փորձաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացվի, հնարավորություն տրվի օգտագործել ինչպես համակարգիչները, այնպես էլ դրանցում եղած տեղեկությունները:

Համակարգիչների առգրավումից անցել է  մոտ ութ ամիս, իրականացվել է փորձաքննություն,  եւ չնայած խոստում
ներին, որ դրանք կվերադարձվեն,  համակարգիչներն ընկերությանը մինչ օրս չեն վերադարձվել:

Նշենք, որ նախկինում Հարթունյանների ընտանիքի  վստահված անձ եւ ընկերության ղեկավար Սեւակ Արզարունին  ընկերությունից հեռանալիս  իր հետ տարել է ընկերությանը պատկանող եւ իր կողմից օգտագործվող համակարգիչներից մեկը, որը սակայն քննիչները, չգիտես ինչու, չեն առգրավել:

Հենց այդ համակարգիչը պետք է հետաքրքրեր քննիչներին, քանի որ դրանում էր  ընկերության դրամական շարժի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, եւ եթե քննիչը ցանկանում էր “սեւ հաշվետվության” հետքեր գտնել, պետք է որ  այդ համակարգչում դրանք փնտրեր: Ի վերջո, ընկերության ղեկավարը մինչ Նարեկի` տնօրեն դառնալը, եղել է հենց Սեւակ Արզարունին:

Սա կրկին հաստատում է այն, որ այս բոլոր գործողությունները միտված են ընկերությանը վնաս հասցնելուն եւ ոչ թե օբյեկտիվ կերպով քննություն իրականացնելուն:

Համակարգիչները քննիչներն առգրավել են իբր տեղեկատվություն ստանալու պատրվակով,   փորձաքննություն նշանակելու մտադրությամբ, սակայն մինչ օրս համակարգիչները չեն վերադարձվել ընկերությանը, եւ դեռ հայտնի էլ չէ, թե երբ դրանք կվերադարձվեն:

Ստացվում է` ընկերության մի համակարգիչը տարել է Սեւակ Արզարունին, մնացածը` քննիչները:

Դրանց բացակայության պատճառով ընկերությունը զրկված է բնականոն գործունեության  իրականացմանն անհրաժեշտ ինֆորմացիայից, եթե հաշվի առնենք, որ դրամական միջոցների վրա էլ կալանք է դրված, ապա պարզ է դանում, որ ամբողջապես խաթարված է ընկերության  աշխատանքը:

Ստացվում է, որ քննությամբ հետապնդվող  նպատակը միայն ընկերությանը վնաս հասցնել է,  չէ որ համակարգիչները, բացի ինֆորմացիայի կրիչ լինելը, նաեւ ավելի քան 1.5 մլն դրամ արժողությամբ գույք են, որն օգտագործելու հնարավորությունից ընկերությունն այս պահին զրկված է:

 

Առաջիկայում կներկայացնենք նախաքննության վերաբերյալ բավականին հետաքրքիր այլ մանրամասներ:

Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյան

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply