ՉՈՐԱԿ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 13, 2012 15:41

Բաղադրությունը

1 բ. շաքարավազ

4 ձու

200 գ կարագ

1 բ. գոլ կաթ

1 ճ. գդ. մահլաբ

1 թեյի գդ. սոդա

6   բ. ալյուր

Լրացուցիչ.  առանձին կաթսայի մեջ իրար հետ խառնել`

5 բ. գոլ ջուր

2 թեյի գդ. շաքարավազ

1 ճ. գդ.  դրոժ

1 ճ. գդ ալյուր

Խառնել իրար և թողնել, որ խմորը հանգստանա 20 րոպե:

Այնուհետև  վերը  թվարկածները խառնել մեծ թասի մեջ և հունցել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարելի է նաև վանիլին ավելացնել: Թասի բերանը ծածկել և թողնել, որ հանգստանա մոտ 2 ժամ: Այնուհետև ձեռքը թրջել սառը ջրով և խփել խմորին, որ նստի, նորից ծածկել և թողնել ևս 2 ժամ:  Հետո տապակին պետք է ձեթ քսել: Վերցնել խմորից մի գունդ և ալյուրոտ սեղանի վրա երկու ձեռքով գլորել այնքան որ դառնա մոտ 2,5 սմ հաստությամբ երկար հարթ զանգված: Դանակով կտրտել, դասավորել տապակի մեջ, վրան հարած ձու քսել ու  թխել: Երբ կարմրի, պատրաստ է: Բարի ախորժակ:

 

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply