Աֆղանստանի կանանց 90 տոկոսը`ընտանեկան բռնության զոհ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2009 12:58
Շամինը` «Կանայք աֆղան կանանց համար» կազմակերպության շենքում

Շամինը՝ ապաստարանում. նրան բռնաբարել ու խոշտանգել է ամուսինը

Շամինը աֆղան կանանցից մեկն է, ում ստիպողաբար ամուսնացրել են 15 տարի առաջ, երբ անչափահաս աղջիկ էր: Ամուսինը  նրան ոչ միայն բռնությունների է ենթարկել, այլև երբեմն տանջել էլեկտրական հոսանքով ու ծեծել մուրճով:

Շամինն ու ամուսինը չեն կարողացել երեխա ունենալ, իսկ Աֆղանստանի նման մուսուլմանական երկրում չբերության մեղքը միշտ ընկնում է կնոջ ուսերին:

Իսկ օրեր առաջ ամուսինը Շամինին տարել է իր քրոջ գերեզմանին այցի, բռնաբարել ու դանակով կտրել է կնոջ կոկորդը: Շամինին փրկել է մի պատահական անցորդ:

Ի դեպ, Շամինի քրոջը 11 տարեկան հասակում բռնի ամուսնացրել էին մի ծեր մարդու հետ, ով 4 տարի շարունակ ծեծելով` սպանել է նրան:

Այժմ Շամինը մի տանը թաքնվում է ամուսնուց ու ծնողներից, որոնք նույնպես պատրաստ են սպանել Շամինին՝ ըմբոստանալու և ճակատագրին չհարմարվելու համար:

Աֆղանստանում դարեր շարունակ կանայք համարվում են սեփականություն. նրանց ծեծում, բռնաբարում ու նույնիսկ վաճառում են: Այս երկրում այդպիսի կանանց համար կան տասից էլ քիչ կացարաններ, որոնք գործում են ոչ պետական կազմակերպությունների շնորհիվ:

Շամինի մասին այժմ հոգ է տանում «Կանայք աֆղան կանանց համար» կազմակերպությունը, որն ապահովում է նրա, ինչպես նաև 54 այլ կանանց ու երեխաների անվտանգությունը:

Աղբյուրը՝CNN

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply