Հրատարակվել է Շիրազի «Անի» պոեմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 14, 2012 14:21

Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Շիրազի անտիպ ստեղծագործություներից «Անի» պոեմը` ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի խմբագրությամբ: Ինչպես«Արմենպրես»ին տեղեկացրին Երեւանի պետական համալսարանից,  պոեմը գրվել է ստալինյան ժամանակներում` 1950-51 թվականներին, և սկզբից էլ հանդիպել է լուրջ դիմադրության: Գրքի խմբագրի խոսքերով` բանաստեղծի գրչակիցներն ու քննադատները մեղադրանքներ են առաջադրել նրան` պնդելով, թե Շիրազն իրավունք չուներ գրելու «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», իսկ արդեն անկախ Հայաստանում Շիրազի այս և մյուս գործերը չտպագրելն ու անտարբերության մատնելը որևէ արդարացում չունեն:

«Անի» պոեմը, որին հեղինակը տվել է «պատմափիլիսոփայական պոեմ» ժանրային բնութագիրը, պատկերում է 11-րդ դարի առաջին կեսի իրադարձությունները, երբ Բագրատունյաց հայոց մայրաքաղաքը հայտնվել էր թշնամու պաշարման մեջ, և գործում էին ներքին պառակտիչ ուժերը:

Պոեմի հրատարակումը նաեւ ինքնատիպ նվեր է հայ ընթերցողին Անին հայոց մայրաքաղաք հռչակելու 1050 և հայ գրատպության 500-ամյա հոբելյանների առթիվ:

 

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply