ՔԿՀ-ների գրադարանները համալրվում են նոր գրքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 13:49

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունը շարունակում է բազմաժանր գրքերի հավաքագրումը: Նախարարությունից «Արմեմնրես»ին տեղեկացրին, որ արդեն նվիրված գրքերի թիվն անցնում է հազար հինգ հարյուրը: Գրքեր նվիրողների շարքում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը, որոնք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով նախապես խնդրել էին իրենց կողմից կազմակերպված կլոր սեղանի մասնակիցներին ներկայանալ գրքերով: «Ինտերնետ գիրք մարաթոն- 2011»-ի կազմակերպիչները նույնպես անտարբեր չեն եղել նախարարության հայտարարությանը եի գրքեր են նվիրել նախարարությանը: Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը նվիրել է դատապարտյալների իրավունքներին առնչվող հանրամատչելի գրականություն:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը իրանցի ազատազրկվածներին նվիրել է կրոնին և բարեպաշտությանն առնչվող գրքեր: Անգամ  թոշակառու մարդիկ են մասնակցել ակցիային`  նվիրելով իրենց անձնական գրադարանի գրքերը: Ա.Նավասարդյանի դպրոցի աշակերտները գրքեր են  հավաքել իրենց հասակակից անչափահաս դատապարտյալների համար: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ աշակերտները կայցելեն Աբովյան քրեակատարողական հիմնարկ՝ անձամբ հանձնելու շուրջ մեկ ամիս հավաքած գրքերը:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply