Ալկոհոլը կանխում է ուռուցքների առաջացումը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 12:43

Ավտովթարների գլխավոր «մեղավոր» ալկոհոլը, պարզվում է, կարող է պաշտպանել ուղեղը մահացու վնասվածքներից: ԱՄՆ-ում անցկացվել է 38,000 հիվանդների հետազոտություն, որոնք 2000-2005թթ ընթացքում տեղափոխվել են հիվանդանոց՝ ուղեղի լուրջ վնասվածքներով:

Այն հիվանդների շրջանում, որոնց արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ (հետազոտվածների 38%-ը), մահացության ավելի քիչ դեպքեր են գրանցվել:

Լոս Անջելեսի Քեդարդ-Սինալ բժշկական կենտրոնի վիրահատական կրթական ծրագրի ղեկավար Ալի Սալիմն ասում է, որ այս հետազոտությունը կօգնի ընդլայնել ուղեղի վնասվածքների բուժման եղանակները:

Ալկոհոլը թուլացնում է քատեքոլամինների ազդեցությունը ուղեղի վրա. դրանք ադրենալինի նման հորմոններ են, որոնք առաջանում են վնասվածքների արդյունքում: «Ալկոհոլը նաև իջեցնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը դանդաղեցնում է ուռուցքների առաջացումը վնասվածքի հատվածում»,-ասում է Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբան, պրոֆեսոր Դեյվիդ Հովդան:

Դեռևս պարզ չէ, սակայն, թե արդյոք օգտակար կլինի վնասվածքներից հետո ներարկվող ալկոհոլը:

Աղբյուրը՝CNN

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply