Մեծ Բրիտանիայում տղամարդը ծննդաբերել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2012 12:52
Մեծ Բրիտանիայում տղամարդը, որը նախկինում կին է եղել, տղա է ունեցել: Սկզբում , իհարկե, նրան սեռափոխել են, իսկ հետո կրկին վիրահատական միջամտության է ենթարկվել երեխա լույս աշխարհ բերելու համար:
Տղամարդ-մայրիկի անունը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ նա երկարատև հարաբերությունների մեջ է կողակցի հետ, որի սեռը նույնպես չեն հայտնում:
Բժիշկները դեպքը բացառիկ են համարում: Սակայն առաջին նմանատիպ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում. սեռափոխությունից հետո ամերիկացի Թոմաս Բիթին 2008-ին առաջնեկին է ունեցել: Այժմ նա արդեն 3 երեխա ունի:






Facebook
Tweet This
Email This Post
