Կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 14, 2012 12:50

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան որոշել  Է մեր երկրի   հավաքականի նախնական կազմը: Թիմը կնախապատրաստվի մասնակցել մարտին Էստոնիայի մայրաքաղաքում կայանալիք  2012 թվականի Եվրոպայի առաջնությանը:

Մեր  մարզիկները հանդես կգան մի քանի տարիքային խմբերում:

Մինչև 15-16 տարեկան մարզիկների թիմում նախատեսվում Է 52 կգ քաշային Գ.Ավակիմյանի և 56 կգ քաշային Հ.Վարդանյանի մասնակցությունը, մինչև 17-18-տարեկան մարզիկների խմբում՝ 48 կգ քաշային Ա. Բաղմազյանի, 56 կգ քաշային Դ. Պետրոսյանի, 60 կգ քաշային Մ.Հարոյանի և 70 կգ քաշային Հ.Միրզոյանի ելույթը, իսկ 18 տարեկանից ավելի տարիքային կարգում նախատեսվում Է, որ հանդես կգան 48 կգ քաշային Գ.Թևանյանը, 52 կգ քաշային Ռ. Հարությունյանը, 56 կգ քաշային Գոռ Թերզիկյանի, 60 կգ քաշային Մուշեղ Խաչատրյանը և 70 կգ քաշային Հ.Սիմոնյանը:

ում:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply