Երկու բրազիլական թղթակիցներ դարձել են վարձու մարդասպանների զոհը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2012 13:03

Բրազիլիայում մեկ շաբաթվա ընթացքում վարձու մարդասպանների  գնդակների զոհ դարձան  երկու լրագրողներ:  Երկու դեպքում էլ խոսքը    կոռուպցիայի և թմրամիջոցներ  թեմաներով գրած  լրագրողների մասին է:

Երկուշաբթի Պարագվայի հետ սահմանակից Պոնտա-Պորա քաղաքում  երկու անհայտ մոտոցիկլավորներ ատրճանակներից կրակել են տեղական «Ժորնալ դաՊրասա» թերթի գլխավոր խմբագրի `Պաուլ Ռոկարայի ավտոմեքենայի վրա: Լրագրողի վրա ընդհանուր առմամբ 12 փամփուշտ են արձակել, որոնց պատճառած վնասվածքներից նա մահացել է: Ոստիկանության հայտարարությունից բխում է, որ դա պատվիրված սպանություն է:

Ռոկարուն թերթում աշխատում էր  մոտ 30 տարի: Հրատարակությունը , որ հրապարակում է   լայնածավալ քրեական  հոդվածներ բրազիլա-պարագվայական սահմանի երկու կողմում եղած դեպքերի մասին, ոչ միարժեք համբավ ունի: Նրա տերը` ձեռներեց Ֆախտ Ջիմալը,  2005թ. դատապարտվել է 20 տարվա ազատազրկման թմրամիջոցների  մաքսանենգության  համար , սակայն կարողացել է  թաքնվել արդարադատությունից:

Անցյալ հինգշաբթի  Ռիո-դե-Ժանեյրո նահանգի Բարա-դու-Պարաի  քաղաքի փողոցում անհայտ հանցագործները գնդակահարեցին լրագրող ՄարիուՄարկիս Լոպիսին և նրա հարսնացու Մարիա Գիմարաիսին: Մարդը համացանցային «Վասոուրաս դա նետի» հրատարակության խմբագիրն էր, որում հրապարակվում են կոռումպացված դատավորներին, ոստիկաններին  և քաղաքական գործիչներին մերկացնող նյութեր: Անցյալ տարի լրագրողի վրա մահափորձ էր կատարվել, բայց նրան հաջողվել էր ողջ  մնալ:

Լրագրողների հետ  հաշվեհարդարի կապակցությամբ խիստ հայտարարությամբ են    հանդես եկել բրազիլական պրոֆեսիոնալ լրագրողների կազմակերպությունը, Միջամերիկյան  տպագրության  միությունը և  Միջամերիկյան մարդու իրավունքների հանձնախումբը:  Նրանք պահանջում են հարավամերիկյան   իշխանություններից մանրակրկիտ հետաքննել  այդ սպանությունները, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply