Երաժիշտ Բոբ Հելդոֆը 200 մլն դոլար է նվիրաբերել աֆրիկացիներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2012 12:39
Իռլանդացի բարեգործ, երաժիշտ Բոբ Հելդոֆի նվիրաբերած գումարը կծառայի Աֆրիկյան երկրների տնտեսության զարգացմանը: 200 մլն դոլարը կներդրվի այն կազմակերպություններում, որոնք խոստանում են աֆրիկացիներին ապահովել աշխատատեղերով ու երկարաժամկետ համագործակցությամբ:
Երաժիշտը վաղուց է իր խաչակրաց արշավանքը սկսել աղքատության ու ՁԻԱՀ-ի դեմ` պայքարելով Սև մայրցամաքի տնտեսության կայունացման ուղղությամբ: Նրա վերջնական նպատակն է համոզել զարգացած երկրներին, որ Աֆրիկայի պարտքը չեղյալ հայտարարվի:
Դեռևս 2005-ին երաժիշտը «մեծ ութնյակի» երկրներում կազմակերպել է «Live 8» բարեգործական փառատոն: Նրա կարծիքով այդ միջոցը աֆրիկյան տնտեսությունը նոր մակարդակ կտեղափոխի (որոշ ճյուղերի աճը ներկայումս տարեկան 6% է կազմում): Հելդոֆի բարեգործական հիմնադրամին օգնում են զանազան ֆինանսական ենթաբաժիններ ու բանկեր, այդ թվում ` Աֆրիկյան զարգացման բանկը:
Երաժիշտը վաղուցվանից է հայտնի իր բարեգործություններով և աֆրիկացիների նկատմամբ հոգատարությամբ: Նրա վաստակներն այդ ոլորտում նշել է Անջելինա Ջոլին, որը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն է:






Facebook
Tweet This
Email This Post
