Հրապարակվել են Ջեկի Քենեդու անձնական գրառումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2012 12:03

Ջոն Քենեդու անվան գրադարան-թանգարանն առաջին անգամ ցուցադել է  առաջին լեդիի անձնական փաստաթղթերն ու գրառումները, որոնք  կատարվել են 1962-ին:

Ջեկի  Քենեդի Օնասիսի անձնական բնույթի գրառումները լայն հասարակայնությանը  մատչելի են դարձել:  Քենեդու անվան նախագահական գրադարան-թանգարանում  դրանք  ցուցադրվում են փետրվարի 13-ից: Գրառումները կատարված են 1962-ին,  նախագահ Քենեդու սպանությունից մեկ տարի առաջ: Դրանց մի մասը  Սպիտակ տան մի քանի սենյակների վերակառուցման նախագիծ է:

«Փաստաթղթերն առաջին լեդիին բնորոշ մանրամասերի նկատմամբ ուշադրության վկայություններ են, ինչպես նաև ցուցադրում են նրա խորը գիտելիքները  արվեստի, պատմության ու դիվանագիտության  ոլորտում»,- մեկնաբանել է թանգարանի տնօրեն Թոմ Պուտնամը:

Ջեկի Քենեդու անձնական գրառումները թանգարանին են  նվիրաբերել   նախագահական ընտանիքի  երեխաները` Կարոլինը  և Ջոն Քենեդի-կրտսերը:

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply