Անզգուշաբար փամփուշտի հետ վարվելու հետևանքով մարդ է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 14, 2012 12:03
Փետրվարի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գետափնյա գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Ռաֆիկ Ներսիսյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում,  Ռաֆիկ Ներսիսյանը տան բակում 5,56 մմ տրամաչափի փամփուշտը դնելով մետաղյա խողովակի մեջ, այն ամրացրել է մետաղյա դազգահին և մուրճով հարվածել պարկուճի հրապատիճին, ինչի հետևանքով փամփուշտը կրակվել և գնդակը դիպել է նրա կրծքավանդակին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply