Ողբի պատի քարերը վաճառվում են համացանցով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2012 11:43
eBay ինտերնետային աճուրդում առաջարկվում են Ողբի պատի քարեր:
Պատի րաբբի Շմուել Ռաբինովիչը eBay-ի տերերին դրա կապակցությամբ բողոք-նամակ է ուղարկել:
Ոչ մեծ քարերն առաջարկվում են 24,99 դոլարով ու, գովազդի համաձայն, հաջողություն և բարձրյալի օրհնություն են բերում:
Ռաբինովիչը հայտարարել է, որ քարերը վաճառելը դրանց սրբությունն է ոչնչացնում, հակասում է Տորայի օրենքներին ու Իսրայելի հնության վարչության արգելքներին:
«Եթե նույնիսկ քարերը վերցված են Պատի ծայրամասերից, միևնույն է, դա ավազակություն է»,- գրել է րաբբին ու հայտնել, որ ոստիկանությանը բողոք է ներկայացրել:






Facebook
Tweet This
Email This Post
