Դատարանում ցուցմունք է տալիս Անժելա Սարգսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 11:47

Երեկ`  փետրվարի 13-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:

Ինչպես դատարանից հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված դատարանի 2-րդ դահլիճում ընթանում էր  դռնփակ դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Մխիթար Պապոյանը: Գ. Շամշյանը հայտնել  է, որ դատարան է բերվել ամբաստանյալ Կարեն Արայանը, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:

Դռնփակ դատական նիստում ցուցմունք է տվել  գործով գլխավոր տուժողը` Անժելա Սարգսյանը: Նա, որպեսզի չհայտնվի լրագրողների ուշադրության կենտրոնում, դռնփակ դատական նիստը սկսվելուց 1 ժամ առաջ էր ժամանել դատարան: Դատարան չի ներկայացել նրա ամուսինը` Ղազար Ավետիսյանը:

 

aravot.am

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply