ՄԱԿ-ը հայտնել է Սիրիայում 5500 զոհի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2012 11:25
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Նավի Փիլայի տվյալներով, Սիրիայում 2011-ի մարտին սկիզբ առած ապստամբության զոհ է դարձել 5500 մարդ: 25 հազարը դարձել է փախստական, իսկ հազարավորներ համարվում են անհետ կորած, հնարավոր է, որ գտնվում են բանտերում:
Երկու ամիս առաջ Փիլայը Սիրիայի հակամարտության զոհերի թիվը 5000 մարդ է գնահատել: Այս ամսվա սկզբին տեղեկություններ տարածվեցին Հոմսում արյունահեղ բախումների վերաբերյալ: Ամեն օր հայտնում էին տասնյակ զոհերի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
