Կինը մահացու հիվանդ ամուսնու համար ծննդաբերեց ժամկետից շուտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2012 11:09

Ամերիկուհի Դիանա Օլհերը որոշեց ծննդաբերել նշված ժամկետից մեկ ամիս շուտ, որպեսզի մահամերձ հիվանդ ամուսինը տեսնի իր երեխային:

Սիրելի ամուսնու համար Դիանան վճռեց  ժամկետից շուտ նրան լույս աշխարհ բերել` վտանգելով բալիկի առողջությունը:

Դիանայի 52-ամյա ամուսինը մոտ մեկ տարի տառապում էր քաղցկեղով: Առաջին 6 ամիսներին Մարկը քիմիաթերապիայի կուրս  անցավ, սակայն նոյեմբերին նրա վիճակը վատթարացավ. շնչառական խնդիրներ առաջացան ու զարգացավ թոքերի ֆիբրոզ: Իսկ հունվարի 16-ին բժիշկները հայտնեցին ամուսիններին, որ Մարկին մնացել է ընդամենը 5-6 օրվա կյանք:

Կինը, սարսափելի լուրն իմանալով, որոշեց ամուսնուն  կյանքում ամենավերջին ու ամենակարևոր նվերն անել:

«Մարկն ամենաշատն այս աշխարհում ցանկանում էր իր դստերը տեսնել: Բժիշկներն ընդառաջեցին, համաձայնեցին օգնել  ինձ, որ մեկ ամիս շուտ ծննդաբերեմ»:

Դուստրը` Սավաննան լույս աշխարհ է եկել նույն հիվանդասենյակում, որտեղ մահամերձ հայրն էր պառկած: Ծննդաբերությունից մեկ օր հետո Մարկը դստեր հետ է անցկացրել ողջ օրը, նույնիսկ պրոցեդուրաների ժամանակ երեխային ձեռքից բաց չի թողել:

Երկու օրից նա կոմայի մեջ է ընկել ու մահացել կնոջ ու դստեր աչքի առջև:

«Նա այնպես էր ուրախացել  երեխային տեսնելով, շատ թույլ էր, սակայն լալիս էր երջակությունից: Նա միշտ մեզ հետ է»,- ասել է Դիանա Օլհերը :

 

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply