Տիմոշենկոն Ամերիկայի դատարան է կանչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2012 10:49

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ԱՄՆ դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Ներկայումս  նա պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով Խարկովի գաղութում է` 7-ամյա պատժաժամկետով: Հայց ներկայացնողը UTICo ամերիկյան ընկերությունն է , որը փորձում է կառավարության նախկին ղեկավարից «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգ» ընկերության պարտքերը ստանալ (ավելի քան 18 մլն դոլար):

Ծանուցագիրը նախկին վարչապետին փորձել  են փոխանցել դեռևս 2011-ի դեկտեմբերին, քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ: Սակայն Տիմոշենկոն հրաժարվել է ընդունել այն: Ներկայումս  համարվում  է, որ Տիմոշենկոն պաշտոնապես տեղեկացված է իր  դեմ  ներկայացված հայցի մասին: Տիմոշենկոյի փաստաբանը կարծում է, որ UTICo-ի պահանջներն իր պաշտպանյալին չեն սպառնում: Նա համոզված է, որ հայցը կմերժվի:

 

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply