Օբաման կրճատել է ծախսերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2012 9:56
2013-ի ֆինանսական տարում ԱՄՆ –ի ղեկավարության պահպանության ծախսերը կկրճատվեն 1.6 մլրդ դոլարով: Դա 64 մլն-ով քիչ է , քան նախորդ ֆինանսական տարում, որը մեկնարկել է 2011-ի հոկտեմբերի 1-ին:
«ԱՄՆ գաղտնի ծառայությունը կֆինանսավորվի 1,601 մլրդ դոլարով, 2012-ի ֆինանսական տարում ֆինանսավորման ծավալը կազմել է 1,665 մլրդ, 2011-ին` 1,527 մլրդ»,- մեջբերում է դաշնային բյուջե-2013 գործակալությունը:
Գաղտնի ծառայությունը հատուկ ենթաբաժին է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության կազմում: Այն պատասխանատու է նախագահի, փոխնախագահի, նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների ու ԱՄն կատարած այլ պետությունների առաջնորդների անվտանգության համար: Այդ գերատեսչության բյուջեի ընդհանուր ծավալը 39,5 մլրդ դոլար է:
ԱՄՆ պետբյուջեի 2013-ի ֆինանսական տարին կազմել է 3,8 տրիլիոն դոլար` մեկ տրիլիոնով պակաս:






Facebook
Tweet This
Email This Post
