ՀՀ Աժ հախագահն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 13, 2012 18:59

ՀՀ Ազգային ժողովի հախագահ Սամվել Նիկոյան փետրվարի 13-ին ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

ԱԺ նախագահը նախ ողջունեց Ջեյմս Ապատուրայի արդեն երկրորդ այցը Հայաստան, ապա անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ դրականորեն զարգացող համագործակցությանը: Նա կարևորեց  Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում տարվող  աշխատանքները, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային  Ժողովի փոխգործակցությունը, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Զինված ուժերի մասնակցությունը: ,,Շատ կարևոր է, որ Հայաստանը ոչ միայն օգտվում է անվտանգության միջազգային համակարգից, այլև ինքն է իր ակտիվ մասնակցությունը բերում այդ գործընթացներին: Կարծում եմ` այստեղ օգտակարությունը երկկողմանի է,,-նշեց պարոն Նիկոյանը:   ԱԺ նախագահը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք խորհրդարանում տարվում են բանակում իրավական հիմքերի ամրապնդման, հասարակական վերահսկողության և հանրային իրազեկման գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Այս առումով նա ընգծեց գործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:

Ջեյմս Ապատուրան շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու և ծննդյան օրվա կապակցությամբ, նշեց, որ ՆԱՏՕ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք, նրա գնահատմամբ, զարգանում են լավ և հետագա խորացման միտում ունեն: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին` ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում լավագույնս մասնակցության համար: ,, Հայաստանը լինելով փոքր երկիր, մեծ գործ է կատարում միջազգային խաղաղարար առաքելություններում: Ինքս եղել եմ Աֆղանստանում, և ցանկանում եմ իմ երախտիքը փոխանցել հայկական զինուժի բարձրակարգ ծառայության համար,,,-նշեց  Ջեյմս Ապատուրան: Նա կարևորեց ԱԺ-ի դերը վերահսկողության և հանրային իրազեկման ասպարեզներում, ինչպես նաև համագործակցությունը ՆԱՏՕ-ի  ԽՎ-ի շրջանակներում: Պարոն Ապատուրան տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` համապատասխան գերատեսչությունների հետ հստակեցնելու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Երկկողմ կարևորվեց փոխգործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply