ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 13, 2012 17:29

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 13-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ  պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ուղղություններով:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում:

 

 

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply