Առաջարկում են ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպումը ճանաչել որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 15:58“Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները” թեմայով քննարկումների մասնակիցները հաստատելով որ.
– Հայաստանը բավականաչափ հարուստ է ոչ մետաղական հանքային պաշարներով,
– խորհրդային տարիներին Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը գտնվում էր զարգացման բավականին բարձր մակարդակի վրա,
– Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի ձեռնարկությունները կորցրեցին իրենց նախկին շուկաները,
– վերջիններիս մասնավորեցումը չհանգեցրեց դրանց արդիականացմանը և նոր շուկաների ձեռքբերմանը,
– այնուամենայնիվ, արտադրական և գիտական ներուժը, որոշակի չափով պահպանվել է,
– ոլորտի ձեռնարկությունների վերագործարկումը և արդիականացումը հրամայական խնդիր է Հայաստանի տնտեսության զարգացման և արտահանման ներուժի ընդլայնման իմաստով.
“Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները” թեմայով քննարկումների մասնակիցները ՀՀ կառավարությանն առաջարկում են.
- ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպումը ճանաչել որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն,
- ոլորտի ձեռնարկությունների համար ստեղծել գործունեության բարենպաստ և խրախուսող միջավայր,
- ոլորտի ձեռնարկությունների արդիականացման և արտաքին շուկաներում մուտքի դժվարությունների հաղթահարման նպատակով կիրառել պետական ուղղակի միջամտության, այդ թվում` պետական բաժնեմասնակցության մեխանիզմներ,
- ընդունել ոլորտի հեռանկարային զարգացման հայեցակարգ:
ԱԺ ՀՅԴ խմբակցություն






Facebook
Tweet This
Email This Post
