Հրապարակվեցին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 17:08

ԿԸՀ նախագահն այսօր ներկայացրեց փետրվարի 12-ին  անկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: 2012 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող ՏԻՄ հերթական ընտրություններ առաջին անգամ նշանակվել էր փետրվարի 12-ին:  Այդ  ընտրություններ անցկացվեցին ՀՀ 40 համայնքներում և միաժամանակ 2 համայնքում անցկացվեցին արտահերթ ընտրություններ: Ընդհանուր առմամբ` ընտրություններ անցկացվել են 42 համայնքներում: Ընդ որում` հերթական ընտրություններով, 37 համայնքներում անցկացվում էին միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, և 3 համայնքներում անցկացվում էին համայնքի ավագանու անդամների ընտրություններ:

“Համայքի ղեկավարի թեկնածուներ առաջադրվել էին 83 քաղաքացիներ, որոնցից 21-ը հետագայում` սահմանված կարգով ներկայացրեցին ինքնաբացարկի մասին դիմումներ: Բավականին ուշագրավ է նաև տարիքային կազմը, մասնավորապես` 40 տարեկանից փոքր էին համայնքի ղեկավարի 15 թեկնածուներ, 40-ից մինչև 60 տարեկան էին 43 թեկնածուներ և 60 տարեկանից մեծ էին 4 -ը: Ավագանու անդամների պարագայում` 24 թեկնածուներ փոքր էին 40 տարեկանից, 40-ից 60 տարեկան 32 ավագանու թեկնածու և 3 թեկնածու` 60-ից բարձր տարիքի: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված քաղաքացիներից երկուսն էին կին, իսկ ավագանու անդամի թեկնածու  առաջադրվածներից` ինը: Պետք է նկատել, որ չնայած եղանակային պայմաններին, բոլոր ընտրական փաստաթղթերը սահմանված կարգով և ժամկետներում հասցվեցին բոլոր ընտրական տեղամասեր, և երեկ առավոտյան ժամը 7-ին ընտրական տեղամասերը սկսել են իրենց  նիստը, ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրական տեղամասերը”,- ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա հաղորդմամբ` համաձայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացրած նախնական արդյունքների` 37 համայնքներում համայքնի ղեկավարի հերթական ընտրություններից 35 համայքնում հաղթել են համայնքի գործող ղեկավար թեկնածուները, որոնցից` ՀՀԿ անդամ են 28-ը, 2-ը ԲՀԿ անդամն են և 5-ը անկուսակցական: 2 համայքներում չեն ընտրվել գործող գյուղապետերը. 1-ում հաղթել է ՀՀԿ ներկայացուցիչը, մյուսում` անկուսակցական թեկնածուն: Համայնքի ղեկավարի 2 արտահերթ ընտրություններում հաղթել են ՀՀԿ ներկայացուցիչ թեկնածուները:

 

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply