Ուժը կորցրած են ճանաչել 756 քաղաքացիների անվճար երթևեկության վկայականները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 16:55

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հանձնարարությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացված մոնիտորինգի արդյունքում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2004 թ. մարտի 30-ի “Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին” թիվ 77-Ն հրամանով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետին համապատասխան, ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2004-2011թթ. ժամանակահատվածում 756 քաղաքացիների տրամադրված անվճար երթևեկության վկայականները` քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Ուժը կորցրած ճանաչված անվճար երթևեկության վկայականների ցանկը տեղադրված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքի “Տրանսպորտ” բաժնում:

 

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply