Ընտրություններ. հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 16:45

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ  այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկելով Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ  ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ  քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ:  Կեղծիքի բացահայտումից հետո, տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply