Երկու կին և մեկ երիտասարդ ձերբակալվել են խարդախության,յուրացման և գողության համար
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 16:28
Փետրվարի 12-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ծառայողները Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի փողոցից բերման են ենթարկել 47-ամյա մի կնոջ, որը ս/թ փետրվարի 4-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Փետրվարի 11-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 55-ամյա մի կնոջ, որը 2002 թ. օգոստոսի 28-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացման կամ վատնման մեղադրանքով:
***
Փետրվարի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Լոռու մարզի Աքորի գյուղից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը ս/թ փետրվարի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
:






Facebook
Tweet This
Email This Post
