Արոնյանը և Սարգսյանը գրոսմայստերական դպրոց են հիմնել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 13, 2012 16:47
Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ հիմնել են գրոսմայստերական դպրոց: Երկու գրոսմայստերներն անհատական մոտեցմամբ մարզումներ կանցկացնեն 10-18 տարեկան տաղանդավոր շախմատիստների հետ:
Դպրոցում կընդգրկվեն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու Հայաստանի առաջնությունների ոսկե և արծաթե մեդալակիրները:
Երկշաբաթյա մարզումները կանցկացվեն տարին 2-3 անգամ: Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հետ միասին վարպետությունը պատանիներին կփոխանցեն նաև այլ փորձառու մասնագետներ:






Facebook
Tweet This
Email This Post
