Չորս ավտոպատահար երկու օրում, ինը մարդ` հիվանդանոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 16:21
Փետրվարի 11-ին, ժամը 00.30-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սևանի խճուղում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և  «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի  հետևանքով «Մազդա»-ի ուղևորը և «ԲՄՎ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ-318»  մակնիշի ավտոմեքենան Տավուշ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply