Բեն Լադենը կյանքի վերջում կատարած չարագործությունների համար մեղանչում էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2012 15:52

«Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենը  մտերիմներին կոչ է արել չգնալ  իր հետքերով , այլ նորմալ, խաղաղ կյանքով ապրել:

Ասվում է, իբր, կյանքի վերջում թիվ 1 ահաբեկիչը զղջում էր իր արարքների համար: Աներորդու խոսքով, Բեն Լադենը խնդրել է  չանել այն, ինչ ինքն է արել: Բրիտանական  The Sunday Times  -ին տված հարցազրույցում աներորդին պատմել է, որ Բեն Լադենը  կյանքի վերջում զղջում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար: Չնայած նա  ցավում էր ոչ թե զոհերի, այլ ահաբեկչության հետևանքով իր ընտանիքին բաժին հասած  դժվարությունների համար:

Ի դեպ, նրա կտակն այնքան էլ խաղաղասիրական չի եղել: Անցած տարի  սետեմբերի 11-ի ահաբեկչության 10-ամյա տարելիցի  առիթով հրապարակվել էր Ուսամա բեն Լադենի տեսադիմումը: Մեռյալներից հառնած թիվ 1 ահաբեկիչն ամերիկացիներին  զգուշացրել է , որ նրանց ստրուկի ճակատագիր է սպասում խոշոր ընկերությունների ու «հրեական ֆինանսական մայրաքաղաքի» իշխանության ներքո: Իսկ ամերիկացիներին խորհուրդ է տվել իրենց նախագահին չհավատալ:

 

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply