Գալուստ Սահակյանը դեմ է աղանդներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 13, 2012 14:54

Աղանդավորական կազմակերպությունների մասնակցությունը ընտրական գործընթացին մերժելը հակաժողովրդավարական կլինի: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ որպես անհատի’ իր համար աղանդները մերժելի են եւ վտանգավոր: «Ժողովրդավարական չափորոշիչները նման կերպ չեն ստեղծվում: Եթե քաղաքացի է, պիտի մասնակցի ընտրությանը, եթե ցուցակ են կազմում, եւ իրենց թեկնածությունը դնում, ապա իրավունք ունեն մասնակցելու, մենք, սակայն, աղանդներին զարկ տվող չենք»,- ասաց Սահակյանը:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում կլինեն այն հանրապետականները, որոնք ամբողջովին կնվիրվեն խորհրդարանական աշխատանքին: Սա սկզբունք է, բայց դեռ անձնավորված չէ: Ընտրություններից հետո ՀՀԿ խմբակցության կազմը քսան-քսանհինգ տոկոսով կփոխվի: ՀՀԿ փոխնախագահի խոսքով’ քաղաքական գործչի համար պատգամավոր լինելը կայացման ճանապարհի իր գործիքներից առավելագույնը քսան տոկոսը կարող է լինել:

 

Արմենպրես

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply